«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) փնտրում է կազմակերպված, նախաձեռնող և արդյունքահեն վարչատնտեսական աշխատանքների համակարգողի , ով կհամակարգի կազմակերպության վարչատնտեսական գործառույթները , կապահովի գնումների միասնական համակարգի լիարժեք ներդրումը և կնպաստի գործառնական գործընթացների արդյունավետության բարձրացմանը։
Կազմակերպել և վերահսկել գնումների, մատակարարումների, պահեստների, գույքի, տրանսպորտի, լոգիստիկայի և գրասենյակային սպասարկման աշխատանքները։
Ապահովել թիմերի աշխատանքների արդյունավետ բաշխումը, համագործակցությունն ու սահմանված նպատակների իրականացումը։
Գնումների և մատակարարումների կազմակերպում
Համակարգել և ապահովել ՔՈԱՖ-ի ընթացիկ , ծրագրային գնումները ՝ ապահովելով դրանց թափանցիկությունը , որակը և ծախսարդյունավետությունը։
Ապահովել գնումների միասնական, արագ և արդյունավետ համակարգի ներդրման ավարտը, լիարժեք գործարկումն ու շարունակական կատարելագործումը։
Մշակել և բարելավել գնումների քաղաքականությունները, ընթացակարգերը, հաստատման և վերահսկման մեխանիզմները։
Կազմակերպել գնումների պլանավորումը, մատակարարների ընտրությունը, առաջարկների գնահատումը, պայմանագրային բանակցությունները և մատակարարումների վերահսկումը։
Ապահովել գնումների էլեկտրոնային հաշվառումը, գործընթացների պատշաճ փաստաթղթավորումը, ժամկետների պահպանումն ու մատակարարների հետ արդյունավետ համագործակցությունը։
Կազմակերպել և համակարգել տրանսպորտային պարկի աշխատանքը , աշխատակիցների և շահառուների փոխադրումները, երթուղիների պլանավորումն ու տրանսպորտային միջոցների արդյունավետ շահագործումը։
Վերահսկել տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը, անվտանգությունը և շահագործման ծախսերը։
Համակարգել պահեստների աշխատանքը, ապրանքների և գույքի ընդունումը, հաշվառումը, պահպանումն ու բաշխումը՝ ապահովելով համապատասխան վերահսկման համակարգերի կիրառումը։
Կազմակերպել գրասենյակային և վարչական սպասարկումը՝ ապահովելով անհրաժեշտ գույքի, սարքավորումների և օժանդակ ծառայությունների հասանելիությունն ու որակը։
Գործառնական արդյունավետություն և վարչատնտեսական բյուջե
Վերլուծել և բարելավել վարչատնտեսական գործընթացները՝ ներդնելով թվայնացման, ավտոմատացման և արդյունավետ վերահսկողության լուծումներ։
Մասնակցել վարչատնտեսական բյուջեի պլանավորմանը, վերահսկել վարչատնտեսական ծախսերը և առաջարկել ռեսուրսների օպտիմալացման լուծումներ։
Գնահատել գործառնական արդյունքներն ու ռիսկերը, մշակել բարելավման առաջարկություններ և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
Համագործակցել ֆինանսական և ծրագրային թիմերի հետ ՝ աշխատանքների արդյունավետ պլանավորման և իրականացման նպատակով։
Պահանջվող որակավորում և հմտություններ
Բարձրագույն կրթություն՝ կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, լոգիստիկայի կամ հարակից ոլորտներում։
Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, որից 1 տարին՝ ղեկավար կամ համակարգող պաշտոնում։
Գնումների, մատակարարումների, լոգիստիկայի և վարչատնտեսական գործընթացների կազմակերպման փորձ։
Բյուջետավորման, ծախսերի վերահսկման և ռեսուրսների պլանավորման հմտություններ։
Գործընթացների բարելավման, նոր համակարգերի ներդրման և փոփոխությունների կառավարման կարողություններ։
Թիմ երի համակարգման , պլանավորման , բանակցելու և խնդիրների լուծման զարգացած հմտություններ ։
Վերլուծական մտածողություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում և արդյունքահեն մոտեցում։
MS Office-ի, մասնավորապես Excel-ի և թվային կառավարման գործիքների լավ իմացություն։
Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն։
Առավելություն կդիտվի ՝
ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերի գնումների ընթացակարգերի իմացությունը և համապատասխան աշխատանքային փորձը։
Միջազգային ֆինանսական կառույցների և դոնոր կազմակերպությունների գնումների ընթացակարգերով աշխատելու փորձը։
Գնումների էլեկտրոնային համակարգերի ներդրման, ավտոմատացման և գործընթացների վերափոխման փորձը։
Ինչո՞ւ միանալ ՔՈԱՖ-ին
Իրական ազդեցություն ․ նպաստել Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Մասնագիտական աճ ․ համակարգել բազմագործառույթ թիմեր և զարգացնել կառավարչական կարողությունները։
Նորարարություն․ անմիջական մասնակցություն ունենալ ժամանակակից համակարգերի ներդրման և գործընթացների բարելավման գործում։
Արժեքահեն միջավայր ․ աշխատել համագործակցությունը, նախաձեռնողականությունն ու պատասխանատվությունը կարևորող թիմում ։
Մենք առաջարկում ենք՝
Մրցունակ աշխատավարձ և մասնագիտական զարգացման հնարավորություններ,
Տարեկան 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդ,
Երկարացված Ամանորյա արձակուրդ՝ մինչև հունվարի 7-ը ,
Թիմի անդամների համար հատուկ զեղչային պայմաններ՝ Կոնցեպտ հյուրանոցից օգտվելու համար (20%),
Ճկուն աշխատանքային ժամերի հնարավորություն՝ տարեկան մինչև 32 ժամ,
Լրացուցիչ հանգստյան օրեր (Comp Days)՝ համաձայն կազմակերպության ընթացակարգի։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Եթե պատրաստ ես համակարգել բազմաբնույթ գործառույթներ , ներդնել արդյունավետ լուծումներ և նպաստել ՔՈԱՖ-ի կազմակերպական զարգացմանը, ապա միացի՛ր մեր թիմին։
Աշխատանքի վայր՝ Երևան՝ մարզային աշխատանքային այցերով։
Անմիջական ղեկավար՝ Գործառնությունների գծով ղեկավար։
Դիմումների ընդունման վերջնա ժամկետ ՝ նոյեմբերի 20
Interested in this role?
You'll apply on Children of Armenia Fund's own BambooHR page.